Թուրքիայի կառավարությունը բարեփոխումների գործընթաց իրականացնելով ներքին անվտանգության ոլորտում՝ նոր փաթեթ է պատրաստել, որն էլ ներկայացվելու է խորհրդարանին: Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ համապատասխան կարգավորումների շրջանակում փակվելու են ոստիկանության վարժարանն ու ակադեմիան:

 

 

Հիմնական հիմնավորումներից մեկն էլ, փաստորեն, կապված է գյուլենական համայնքի հետ: Նա մատնանշել է, որ գյուլենական ազդեցության դեմ կառավարության պայքարի շրջանակում դա անհրաժեշտ քայլ է, քանի որ հենց այդ կրթօջախների սաների ու դասախոսների մեծ մասը գյուլենականներ են: Այսինքն՝ դրանք հանդիսանում են «զուգահեռ պետության» որջերից:

 

 

 

Լևոն Հովսեփյան