Քոբանիում Իսլամական պետության զինյալների ու քրդական ուժերի միջև թեժ բախումների պատճառով թուրքական բանակը զրահատեխնիկա է մոտեցնում սահմանին: Իսլամական պետության կողմից Քոբանի մի քանի շրջաններում իրականացված համաժամանակյա հարձակումներն ու գործողությունները բավական մոտ են թուրքական սահմանին:

 

 

Նույնիսկ որոշ տեղեկությունների համաձայն՝ ծայրահեղ զինյալները հարձակում են իրականացրել թուրքական տարածքից սահմանակետի նկատմամբ: Քոբանիի կանտոնի համանախագահ Մյուսլիմը հայտարարել է, որ դա փաստող տեսագրություն է առկա իրենց ձեռքին, մինչդեռ թուրքական կողմը հանդես է եկել հերքումով:

 

 

Լևոն Հովսեփյան