Նոր տեսահոլովակ կա: նայեցի: մոտս շեյր արեցի: արձագանքներ կան: Արձագանքներից հասկացա որ վատ բան է կատարվել: Որ էդ քլիպը վատն է: շատ վատն է: դե վախեցա, սկզբում փողի թեմայով վախեցա: Ճիշտ է ինքս փող չէի տվել նկարահանման համար, բայց դե ով գիտի տնեցիները կարող է տվել էին: հարցրեցի, չէ,հանգիստ շունչ քաշեցի: Քլիպը իմ հաշվին չէր նկարահանվել:
Հանկարծ հիշեցի որ վերջին 20 տարվա ընթփացքում բարեխիղճ հարկատու եմ եղել: Արյունս սառեց երակներում: Միգուցե պետությունն է ֆինանսավորել, իմ փողերով: Ոնց որ էդ էլ չկա, ոչ մեկը 54 միլիոն չի տվել,որի մի մասը իմ փողերից էր լինելու:
ստուգեցի - զոռո՞վ են ստիպում նայել: չէ էդ էլ չկա:
Կարո՞ղ է ինչ որ ոչ հայեցի թեմա է: չէ ,հա, ինչ ոչ հայեցի: ամուսնանալու մասին է : իսկական օջախային թեմա:
Ավելի վա՞տն է քան էն երաժշտությունը որի տակ ձեռքերս տնկում ենք վեր ու կաքավում հարսանիքներում: Չէ հա, նման բան էլ չկա:
սիրուն գունավոր քլիպ է , մի քանի տասնյակ սիրուն աղջիկներով , հավեսին պարում են :
էհ թող պարեն : ձեզ ինչո՞վ են խանգարում սիրելի բարեկամներ
Զորիկ Գալստյան