1967 թ. այս օրը՝ նոյեմբերի 29-ին, Երևանում,Ծիծեռնակաբերդի բարձրունքում բացվեց 1915թ Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կոթողը: Հուշարձանի 44 մետր բարձրությամբ սյունը նշանավորում է հայերի վերածնունդը, 12 քարե սալերը դասավորված են շրջանագծով։

 

 

Շրջանի կենտրոնում զոհերի հիշատակի հավերժական կրակն է։ Հուշարձանի շուրջը տարածվող այգում գտնվում է 100-մետրանոց պատ, որի վրա փորագրված են ջարդերի ենթարկված ամենահայտնի քաղաքների և գյուղերի անունները։

 

 

Կարեն Հովհաննիսյան