ՀՀ արդյունաբերական արտադրանքի ծավալը, ներկայիս գներով այս տարվա առաջին տաս ամիսները համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, պարզ է դառնում, որ տեղի է ունեցել արտադրանքի ծավալի աճ 2,2%-ի չափով, իսկ ահա այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ նույնքան աճ է գրանցվել:

 

 

Ամսեկան կտվրածքով ամենամեծ աճը տեղի է ունեցել օգոստոսին, երբ գրանցվել է 15% աճ, իսկ անկումը իր առավելագույն շեմին հասել է հունվար ամսին,դեկտեմբերի համեմատ անկման տոկոսային չափը կազմելով 33,8%: Երրորդ եռամսյակի արդյունաբերության արտադրանքի աճը արժեքային արտահայտությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 1,7%: Աճի միտմանն Է նպաստել մշակող արդյունաբերությունը, որը ունեցել է 5,6% աճ :

 

 

Գոռ Մարկոսյան