Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կարող է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի», տեղեկացնում է Great Goals-ը:
«Եթե «Բարելոնան» չնվաճի տիտղոսներ, ապա Մեսին կտեղափոխվի «Չելսի»: Նա արդեն ուսումնասիրում է անգլերեն: Մոուրինյոն դրական է արտահայտվել գործարքի իրականացմանը»,- ասել է արգենտինական DirecTV-ի լրագրող Ֆաբին Գոդոյը:
Մեսին նաեւ դժգոհ է, որ ակումբն իրեն չի պաշտպանել հարկային տեսչությունից: Գործարքի համար «Չելսիին» ֆինանսական օգնություն կարող է տրամադրել թիմի հովանավոր Adidas-ը: 27-ամյա արգենտինացին դեմ չէ խաղալ այլ առաջնությունում: Ավելի վաղ Մեսին չէր բացառել «Բարսելոնայից» հեռանալու հնարավորությունը:
Ֆուտբոլային հասարակություն