Օպերատիվ ստուգումների հաճախականության կրճատումը դրական ազդեցություն կունենա տնտեսվարող սուբյեկտների վրա : Բացի օպերատիվ ստուգումներից հարկային համակարգի լիազորությունների մեջ են մտնում նաև այլ ստուգումներ,սակայն ստուգում կատարելուց առաջ այդ մասին պետք է տեղեկացնել տնտեսվարող սուբյեկտին : Հարկային մարմինների կողմից ստուգումներն իրականացվում են հետևյալ հաճախականությամբ՝ բարձ ռիսկայնության տնտեսվարողների մոտ՝ ոչ ավելի հաճախ, քան տարին 1 անգամ, միջին ռիսկայնության տնտեսվարողների մոտ՝ ոչ ավելի հաճախ քան 3 տարին 1 անգամ, ցածր ռիսկայնության սուբյեկտների մոտ՝ ոչ ավելի հաճախ, քան 5 տարին 1 անգամ:

 

 

 Հայկ Համբարձումյան