2011 թ.–ին, 20–ամյա եգիպտացի Ջամալ Իբրահիմը իր նորածին դստերը Facebook էր կոչել։ Իր խոսքերով, նա այդ կերպ ցանկացել է իր շնորհակալությունը հայտնել սոցիալական ցանցին, որը մեծ դեր է խաղացել զանգվածային ցույցերի կազմակերպման գործում։
Facebook–ի ծննդյան հստակ օրը չեն հայտնել։ Չնայած դրան, երեխան շարունակել է շնորհավորանքներ ստանալ, նույնիսկ անծանոթ մարդկանցից, ովքեր իմացել են երեխայի անսովոր անվան մասին։
Երեխայի լրիվ անունը Ֆեյսբուք Ջամալա Իբրահիմ է։ Հարազատները լիովին համաձայն էին երեխայի անվան ընտրության հետ։ Հիմա այդ երեխան 3 տարեկան կլինի, ու պատկերացրեք, հայկական ավանդույթներով ինչպե՞ս կկանչեին բակից' տուն. ֆեյսբուքիկ, արի տուն։
Եգիպտոսում հաշվվում է ավելի քան 5 միլիոն ֆեյսբուքյան օգտատեր։
Արամ Գևորգյան