Վերջին դեպքերից հետո, ադրբեջանական տոտալիտար քարոզչամեքենան գործի է դրվել իր ողջ թափով: Այժմ մենք էլ պետք է որոշակի փոփոխություններ մտցնենք ինֆորմացիոն դաշտում՝ որոշ հարցերի այլ մոտեցումներ ցուցաբերելով: Մասնավորապես, կարծում եմ՝ պետք է <ղարաբաղյան հակամարտություն> ձևակերպումը հետևողականորեն դուրս մղենք մեր եզրաբանությունից՝ կիրառելով միայն <ղարաբաղա-ադրբեջանական հակամարտություն> եզրը: <Ղարաբաղյան հակամարտությունը> ցույց է տալիս, որ կոնֆլիկտը Ղարաբաղի համար է, սակայն հստակություն չի մտցնում, թե ում միջև է այն, մինչդեռ՝ <ղարաբաղա-ադրբեջանական> ձևակերպումը հստակորեն ընդգծում է, թե ովքեր են կոնֆլիկտի հիմնական սուբյեկտները, այսինքն՝ շեշտվում է ԼՂՀ սուբյեկտայնությունը: Պատահական չէ, որ ադրբեջանցիները հետևողականորեն կիրառում են <հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտություն> տերմինը՝ ընդգծելու համար կոնֆլիկտի հիմնական սուբյեկտներին և մերժելով ԼՂՀ սուբյեկտայնությունը...

 

 

 Արման Սահակյան