«Ռեալը» հրաժարվել է ակումբի լոգոյի քրիստոնեական խաչից հանուն Abu Dhabi բանկի հետ պայմանագրի,
«Ռեալը» իր մարզաշապիկի վրայից հեռացրել է քրիստոնեական խաչը հանուն Abu Dhabi bank-ի հետ շահավետ պայմանգրի, որպեսզի չխոցի մուսուլմանների զգացմունքները:
Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը այս գործարքն անվանել է «Ռազմավարական դաշինք աշխարհի ամենահեղինակավոր կառույցներից մեկի հետ»:
Բայց իսպանական Marca-ի խոսքերով' թիմի հանրահայտ նշանը վերացնելը ցույց է տալիս, թե որքան հեռու են ակումբները պատրաստ գնալ հանուն նոր եկամուտների. նրանք պատրաստ են զոհաբերել նույնիսկ իրենց ինքնության մասը կազմող բաներ:
Ակումբի նոր դիզայնում հստակ երևում է վարկային քարտը, որը լինելու է «Ռեալի» անդամակցությունը նոր բանկային քարտը:
«Գիտեմ, որ տեղացիներն ամեն խաղին առանձնահատուկ են վերաբերում ու մեր կապերը ԱՄԷ-ի հետ մեզ ավելի կուժեղացնի: Այս պայմանագիրը կօգնի մեզ երկրպագուների բանակ նվաճել նաև Միացյալ արաբական էմիրություններում»,- ասել է Պերեսը:
Օրիգինալ լոգոն, որով ակումբը հանդես կգա Եվրոպայում, պատկերված է ձախ կողմում' լոգոյի վերևում փոքրիկ Կարմիր խաչը:
Ֆուտբոլային հասարակություն