Ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Պելեի, առողջական վիճակը վատացել է, հաղորդում է AFP-ն:
Հաղորդվում է, որ Պելեին տեղափոխել են շտապ օգնության բաժանմունք: 74-ամյա լեգենդար բրազիլացին, եվ միակ ֆուտբոլիստն է աշխարհում, որ երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն, այս ամսվա ընթացքում երկրորդ անգամ է տեղափոխվել հիվանդանոց:
Ավելի վաղ, Պելեն վիրահատության է ենթարկվել՝ երիկամների «քարերը» հեռացնելու համար:
Ֆուտբոլային հասարակություն