Ղրիմի թաթարների առաջնորդն Անկարայում հայտարարել է , որ Թուրքիան պետք է հետևի Արևմուտքին և պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ:
«Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան միանա այն պատժամիջոցներին,որոնք սահմանված են արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ»,- ասել է Ղրիմի թաթարների առաջնորդ և Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Մուստաֆա Աբդուլչեմիլ Ջեմիլօղլուն մինչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպմանը:
«Իհարկե, կլինի ցանկալի արդյունքները, եթե միայն որոշ երկրներ նույնպես իրականացնեն պատժամիջոցներ:Մինչ դեռ շարունակում են ընդլայնել առևտրային կապերը՝ օգտվելով պատժամիջոցների հնարավորությունից», - ասել է Ջիմիլօղլուն՝ նկատի ունենալով Թուրքիայի քայլերին,ով օգտվել է Ռուսաստանի եւ Արևմուտքի սառեցված գործարար կապերից և շտապեցնում են վերացնել առևտրային խոչընդոտները,որն էլ խթան է հանդիսացել ապրանքաշրջանառության ծավալների շեշտակի ավելացմանն երկու երկրների միջև: Թուրքիայից սննդի արտահանումը դեպի Ռուսաստան առաջին ինն ամիսների ընթացքում ավելացել է 447% -ով,հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Մեհդի Էքերը նոյեմբերի 24-ին:
Չնայած Թուրքիայի դժկամությունը պատժամիջոցներ կիրառելու Ռուսաստանի վրա հարցին , սակայն Ջիմիլօղլուն համոզված է, որ «Թուրքիան ինչպես հստակ հայտարարել է իր դիրքորշման մասին Ադրբեջանի տարածքային ամբողջության վերաբերյալ,այնպես էլ հստակ հայտարարությամբ հանդես կգա Ուկրաինայի տարածքային ամբողջության վերաբերյալ հայտարարությամբ»:
Կարեն Հովհաննիսյան