ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զորամասերի և զինվորական հաստատությունների մասին» և «Կրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին, որոնցով կհստակեցվեն ռազմաուսումնական հաստատությունների կրթական ծրագրերը և կապահովվի ռազմական կրթության զարգացումը:
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագրի հուշագրի որոշ կետերի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Նիստում հավանություն է ստացել «ՀՀ տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններկատարելու մասին» օրենքի նախագիծը, որով լիակատար և ամբողջապես կկանոնակարգվեն տեղական հանրաքվեի իրավահարաբերությունները:
Վերը նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով
Հայկ Համբարձումյան