Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կին պատգամավոր Սեբահաթ Թունջելը Թուրքիայի խորհրդարան է ներակայացրել աղմկահարույց մի օրինագիծ-առաջարկ, որով օրենսդիր մարմնին առաջարկում է ընդունել Հայոց ցեղասպանության համար երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի' հայերից ներողություն խնդրելու մասին առաջարկը: Ընդ որում ներողությունը նա պետք է խնդրի պաշտոնապես ողջ Թուրքիայի Հանրապետության անունից:


Ըստ այդմ, Թուրքիայի նախագահը պաշտոնապես ներողություն պետք է խնդրի խորհրդարանի ամբիոնից: Իսկ հաջորդ օրը կոտորածի վայրերից մեկում նախագահի կողմից պետք է ընթերցվի ներողություն խնդրելու տեքստը: Դրանից հետո առավելագույնը 1 տարվա ընթացքում ստեղծվի խորհրդարանական հանձնաժողով, որի առաջ պետք է բացվեն պետական բոլոր արխիվները: Օրինագծով առաջարկվում է ապրիլի 24-ը սգո օր հայտարարել ու ամրագրել օրացույցում, ինչպես նաև կատարել նյութական ու բարոյական փոխհատուցում: Հետաքրքրականն այն է, որ քրդական ծագումով թուրք պատգամավորը Հայոց ցեղասպանության հետ միասին իր օրինագծում հիշատակում է նաև Դերսիմի, Մարաշի, Սվասի, Չուրումի քրդական կոտորածների մասին:


Դժվար է ասել հիշյալ առաջարկությունն ինչ ընթացք կունենա թուքրական խորհրդարանում, սակայն այն, որ վերջինս նաև բավական նուրբ խարդավանք է ուղղված հայերիս դեմ, պարզ է: Բոլորս էլ գիտեինք, որ Թուրքիան այսօր ամեն ջանք գործադրում է Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ հայկական կողմին հակազդելու համար: Իսկ հակազդման լավագույն միջոցը, ինչը որ թուրքական քաղաքականության ու դիվանագիտության այսպես ասած' գենետիկ կոդի մի մասն է կազմում, հայտնի "բաժանիր որ տիրես" խոսքին համահունչ' երկպառակտություն սահմանելն է հայերի միջավայրում:


Սակայն ինչպես: Շատ պարզ: Եթե այս օրինագիծն ասենք ընդունվի ապա հերթական շատ խորը անջրպետը կառաջանա հայաստանաբնակ հայերի ու հատկապես հին սյուռքահայերի միջև, որոնք կգումարվեն արդեն գոյություն ունեցող' հին սյուռքահայ հայաստանից սփյուռքաբնակ անջրպետին: Արդեն իսկ այդ երկպառակտության սերմերը նետված են ասպարեզ ցեղասպանության զոհերի շառավիղներին թուրքական քաղաքացիության պարզեցված կարգով տրամադրման էրդողանյան որոշումով:

 

 

Գևորգ Գրիգորյան