Ֆեյսբուք սոցիալական ցանցը 2015թ. հունվարի 1-ից գործի է դնում օգտատերերի տվյալների օգտագործման նոր քաղաքականություն, ըստ որի՝ առանց օգտատիրոջ համաձայնության, նրա տվյալները կարող են փոխանցվել երրորդ անձանց:


Ընդ որում՝ օգտատերը համաձայն է այս պայմաններին, եթե 2015թ. հունվարի 1-ից կշարունակի օգտվել սոց. ցանցի ծառայություններից:


Նոր պայմաններում նշվում է, որ Ֆեյսբուքը կտրամադրի օգտատերերի տվյալները գովազդային և վերլուծական ընկերությունների, կապի օպերատորների հետ: Բացի այդ՝ օգտատիրոջ տվյալները կփոխանցվեն պետական մարմիններին, եթե գտնեն, որ պետական մարմինների հայտը իրավաբանանորեն հիմնավորված են: Այս ամենը կատարվելու է առանց օգտատիրոջը տեղեկացնելու:


Ֆեյսբուքը նաև հայտնել է այն տվյալների մասին, որոնք նրանք հավաքում են: Դրանք են՝ օգտատերերի ակտիվությունը սոց. ցանցում (գրառումներ, ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ, գտնվելու վայր, գրանցման ժամանակ նշված անձնական տվյալներ) և բանկային տվյալներ:

 

 


Գոռ Գևորգյան