ՀՀ կառավարությունը հավանություն է տվել առողջ ապրելակերպ խթանման ռազմավարական ծրագրին, որով սահմանվում են առողջ կենսակերպի ներդրմանն ուղղված փոխկապակցված և համալիր միջոցառումները և դրանց իրականացման ժամանակացույցը:


Նորածինների շնչառության թերապիայի նորագույն մեթոդների ուսումնասիրությունը շարունակելու համար կառավարությունը թույլատրել է «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ կողմից ներմուծված սարքավորումների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մինչև 2018թ. հունվարի 13-ը:


Կայուն դպրոցական սնունդ ծրագրով ներքին փոխադրման, պահեստավորման, բեռնման-բեռնաթափման գործընթացը բնականոն կազմակերպելու նպատակով ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանի գրասենյակին հատկացվել է մոտ 14.5 մլն դրամ:


Նիստում հաստատվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015/2016 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը,գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին պետական սեփականություն հանդիսացող տարածքների անհատույց օգտագործման տրամադրման չափորոշիչների փոփոխությունները:

 

 

 

Անահիտ Գրիգորյան