ԲՀԿ-ն մի կողմից պայքարում է աշխատավարձերի բարձրացման ու սոցիալական բարելավման համար, մյուս կողմից' դեմ է քվեարկում նմանօրինակ խնդիրները կարգավորող օրինագծերի դեմ:
Անհասկանալի քաղաքականություն է որդեգրել Բարգավաճ Հայաստան կուսակցությունը: Երևի լսել են, որ Երևանի ավագանու նիստին և Ազգային Ժողով ներկայացրած օրինագծերը պետք է բոյկոտել, բայց չեն իմանում, որ ոչ բոլորին պետք է դեմ քվեարկել: Նախ և առաջ հարկավոր է ուսումնասիրել օրինագծերը, նոր հայտնել կարծիքներ:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը, այսօր ավագանու նիստին' Երևան քաղաքի մանկապարտեզների, գրադարանների աշխատակիցների, ինչպես նաև համայնքային ծառայողների աշխատավարձերի բարձրացման նախագծին դեմ քվեարկելուց անմիջապես հետո, մեկնաբանել է, որ ավ չի ծանոթացել նախագծին և մտածում էին, խոսքը գնում է միայն քաղաքապետարանի աշխատակիցների մասին։

 

 


Նախ քննարկումների ժամանակ Թամարա Պողոսյանը հայտտարարեց, որ ԲՀԿ խմբակցությունը մանրամասնորեն քննարկել է օրինագիծը բոլոր տեսանկյուններից ու հանգել այն եզրակացության, որ այսօր իրենք այս օրինագիծը խնդրահարույց են համարում, մեջբերեմ . «Խմբակցությունը քննարկել է հարցի և՛ քաղաքական, և՛ սոցիալական, և՛ բարոյական, և՛ ֆինանսական, և՛ իրավաբանական բոլոր կողմերը ու տեսել ենք մեծ մտահոգություններ, և այն պատասխանատվությունը, որ այսօր դրվում է Երևանի ավագանու վրա, ես կարող եմ ասել, որ առնվազն խնդրահարույց եմ համարում: Ըստ այդմ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու»: Դուրս է գալիս, որ մենք գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ կառույցի հետ: Փաստորեն մի կողմից նրանք օրինագծին քվեարկում են հետո նոր ծանոթանում:

 

 


Մյուս կողմից էլ, ենթադրենք նախագիծը վերաբերվում էր քաղաքապետարանի աշխատակիցներին, ուրեմն պետք է տարբերություն դնել ու դեմ քվեարկե՞լ նախագծին: ժողովրդի մասին մտահոգ այս կառույցը կուրծք էր պատռում ու փորձում համոզել, որ իրենք մտահոգ էին ժողովրդի հարցերով:

 

 

 

Գրիգորյան Ժորա