Այսօր Երևանի ավագանու գումարված հերթական նիստի քննարկումների շրջանակում ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց համայնքային ծառայողների, մանկապարտեզների և գրադարանների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ նախագծին։
Իր ելույթի ժամանակ ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը ասել է. «Խմբակցությունը քննարկել է հարցի և՛ քաղաքական, և՛ սոցիալական, և՛ բարոյական, և՛ ֆինանսական, և՛ իրավաբանական բոլոր կողմերը ու տեսել ենք մեծ մտահոգություններ, և այն պատասխանատվությունը, որ այսօր դրվում է Երևանի ավագանու վրա, ես կարող եմ ասել, որ առնվազն խնդրահարույց եմ համարում: Ըստ այդմ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու»:
Աղքատության դեմ պայքարող, երկրի ու ժողովրդի մասին մտահոգ այս կառույցը նպատակահարմար չգտավ աշխատավարձերը բարձրացնող օրինագծին կողմ քվեարկել: Կարծում եմ բավական է հակասել ինքներդ ձեզ:
Պարոնայք հետաքրքիր է վաղը ի՞նչ երեսով եք տարբեր ամբիոններից ու հարթակներից, սոցիալական վիճակի մասին հերթական պաթետիկ կոչն ու հայտարարությունը անելու:
Բաբկեն Մկրտչյան