Աշխարհի ամենալավ ազգն ենք,բայց մի երկու թերություն ունենք: Դրանցից օրինակ ինչ-որ երևույթ բացարձականացնելը: Ասենք սահմանային միջադեպ,կամ լարված իրավիճակ է լինում,իսկ մարդիկ բնականաբար նման իրավիճակներում սոցիալական կայքերում իրենց կարծիքն են բարձրաձայնում,տեսակետներ արտահայտում,վերլուծություններ հրապարակում և այլն: Մեկ էլ մի մեծ հատված մեր պաշտելի ազգից սկսում է.Դուք ստեղ գրառումներ եք կատարում,վերլուծություններ եք անում,իսկ մեր զինվորները բանակում են ծառայում,սահման են պահում:

 

 

Գիտենք,որ մեր զինվորները բանակում են ծառայում,սահման են պահում,ու մենք իրենց շնորհիվ ենք հանգիստ քնում,աշխատում,ապրում,համացանցում գրառումներ կատարում և այլն,բայց դա անընդհատ մարդկանց աչքը մի մտցրեք.այդ վերը նշված մարդկանց մեծ մասը ժամանակին պատերազմին է մասնակցել,կամ գոնե բանակում է ծառայել,սահման պահել,երբ նույն հիմա ծառայող զինվորները նոր էին ծնվել,կամ՝դպրոցական էին: Մի փորձեք ստեղծել տպավորություն,որ դուք զինվորի մասին անհանգստացող եք,իսկ մյուսները՝ տաքուկ անկյուններում համակարգչի առաջ նստողներ,որ պետք լինի և զորակոչ լինի,գրեթե բոլորն էլ համակարգչի առաջից կելնեն ու կդառնան զինվոր:

 

 


Տիգրան Մկրտչյան