Արդեն փողոցով քայլելիս երբեմն սկսում եմ մտածել, որ գուցե Եվրոպայից ներկրվող
«Գենդեր» տերմինը այնքան էլ սխալ չէ, և որ իրոք գուցե պետք չէ մարդու սեռը սահմանել ծննդյան պահից, հատկապես, երբ նկատում ես, թե ինչպես են խոսում ժամանակակից որոշ աղջիկներ՝ ՙ« Ոտերս կուտե՛ս,- ասում է մեկը իր կողքով քայլող տղային, գուցե զուգընկերոջը,(Ես մի քանի քայլ հեռվից լսում եմ պարզ), Վա՜յ հորս արև, արա՛,- ասում է մեկ այլը ընկերուհուն», և այս ամենը բերանի այնպիսի շարժումներով, որ անզեն աչքով կարողանում ես ճշգրիտ կռահել, թե հերոսուհու բերանի խոռոչում անկանոն թավալվող «ծամոնը» Օրբիթի որ տեսականուն է պատկանում:

 


Իրոք, որ Մարդուս սեռը չպետք է որոշել նրա ծննդյան օրը, ըստ բնության, այլ 18-ը լրանալուց հետո: Սակայն ի տարբերություն Gender-ի մասին հայտնի օրենքի, ոչ թե անձն ինքը պետք է որոշի իր սեռը, այլ հատուկ վերահսկողաքննական հանձնաժողովը քննություն անցկացնելուց հետո:

 

 


Վրույր Արծրունի