«Եթե մենք չանդամակցեինք ԵՏՄ-ին այն ազատ առևտրի ռեժիմը, որն ունեինք Ռուսաստանի Դաշնության հետ, չէր պահպանվի: Մեր առաջին խնդիրը՝ եղած ռեժիմը պահպանելն է, նոր հետո զարգացման մասին խոսելը», լրագրողների ասել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ավելացնելով, որ վերջին տարիներին Եվրոմիության հետ ունենալով GSP+ արտոնությունների համակարգ, բացի պղնձի խտանյութից, կոնյակից, պահածոյից, ոչինչ չենք արտահանոել Եվրոպա:
«Մենք պետք է նախ գրավեինք եվրոպական շուկան, ապա նոր կորցնելու մասին խոսեինք»: Ըստ Արսեն Ղազարյանի, լավ կլիներ, եթե ռուսական տնտեսությունը լիներ 2011 թվականի վիճակում, սակայն ապրանքների արտահանման, իրացնելու խնդիր այսօր էլ Հայաստանը չի ունենա:
Անահիտ Գրիգորյան