Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլը հաստատել է ներկայիս նախագահ Էրդողանի հետ ունեցած հակասությունները: Ելույթ ունենալով բրիտանական հեղինակավոր «Chatham House» հետազոտական կենտրոնում' Գյուլը փաստել է Էրդողանի հետ ունեցած հակասությունները ներքաղաքական գործընթացներում: Մասնավորապես' նա ճիշտ չէ համարել Թուրքիայում կառավարման ձևի փոփոխությունը հօգուտ նախագահականի և նշել, որ Թուրքիայի համար նախընտրելի կառավարման ձևը հանդիսանում է խորհրդարանականը: Երկիրը նախագահական կառավարման համակարգի փոխելու նախաձեռնողն ու ջատագովը հանդիսանում է Էրդողանը, ով դեռևս 2003 թ. ակնարկում էր նախագահական կամ կիսանախագահական համակարգին անցնելու անհրաժեշտությունը: 2014 թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Էրդողանը վերահաստատել էր սահմանադրական բարեփոխումների միջոցով նախագահական կառավարման մոդելի հաստատման անհրաժեշտությունը:

 

 

Լևոն Հովսեփյան