Ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ տղամարդիկ «խելքը թռցնում են» գեղեցիկ կնոջ ներկայությամբ։ Գիտականորեն ապացուցվել է' տղամարդիկ, ովքեր անգամ մի քանի րոպե են անցկացնում գրավիչ կնոջ ընկերակցությամբ, առավել ցածր արդյունքներ են ստանում ուղեղի ֆունկցիաները ստուգող թեստի լուծման ժամանակ, քան նրանք, ովքեր անցկացրել են նույն ժամանակը կանանց հետ, ովքեր նրանց գրավիչ չեն թվացել:
Գեղեցկությունըն ունի նաև բացասական կողմեր։ Bussiness Insider-ի փոխանցմամբ, այս տեսակետն ապացուցել են մի շարք բրիտանացի գիտնականներ, ովքեր ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ գեղեցիկ մարդիկ շատ ավելի ձանձրալի են, քան տգեղները:
Գիտնականները փորձել են պարզել' արդյոք արտաքնապես բարետես ու գրավիչ մարդիկ ունեն համապատասխան բնավորության գծեր և արժեհամակարգ։ Պարզվել է, որ գեղեցիկներն ավելի ավանդապաշտ են և հակված են սեփական ինքնագովազդով զբաղվելուն. նաև, նրանց մտավոր կարողություններն ու ստեղծագործ միտքն ավելի սահմանափակ է։
Սակայն տգեղ մարդիկ անհամեմատ ավելի սրամիտ և հետաքրքրիր զրուցակիցներ են, քան գեղեցիկները։
Արթուր Սաֆարյան