Գրիգոր Դավթյան-Վահե Ալեքսանյան դուետի ելույթը վերջինն էր «մենամարտ» փուլում։ Նրանք իրենց տվյալներով աչքի էին ընկել դեռևս «կույր լսումներից» , սակայն ինչպես ներկայացվում է, թե Գրիգոր Դավթյանի հետ աշխատելու ցանկություն է հայտնել մարզիչներից միայն ԵՎա Ռիվասը այդքան էլ չի համապատասխանում իրականությանը, որովհետև մնացած մարզիչների թմերը արդեն համալրվել էին, իսկ «կարմիր կոճակը» սեղմելու իրավունք ուներ միայն ԵՎա Ռիվասը։
Անխոս տղնաերը երկուսն էլ վարպետորեն ելույթ ունեցան, սակայն ինչպես նշեց Արմեն Մարտիրոսյանը կար անարդարություն և այդ անարդարությունը կայանում է հետևյալում․
Քանի որ տղաների ելույթը վերջինն էր, իսկ մնացած մարզիչներն արդեն մեկ անգամ սեղմել էին կարմիր կոճակը և իրենց խբերը համալրել, տղնաերից մեկը՝ Գրիգոր Դավթյանը, դուրս մնաց նախագծից։
Անուշտ այնքան փայլուն էր տղաների ելույթը, որ թե մարզիչները, թե հանդիսատեսը ծափահարում էին նրանց հոտնկայս, և ինչպես ելույթից հետո նշեց Արմեն Մարտիրոսյանը․ «Նրանցից յուրաքանչյուրն արժանի է Հայաստանի ձայնը լինելու», սակայն եղավ այն ինչ եղավ։ Այս խնդիրները հաշվի առնելով կամ նախագծի կարգում պետք է փոփխություն արվի, որ յուրաքանչյուր մասնակից անակախ ամեն ինչից իրավուքն ունենա այլ մարզչի կողմից ընտրվի և գնա այլ խումբ, կամ մարզիչը պետք է հաշվի առնի այս ամենը և դուետներ առաջարկելիս առաջնորդվի ոչ թե մի քանի րոպե բեմում հաճույք ստանալու ցանկությամբ, այլ նրանով, որ լավ ձայն ունեցող պրոֆեսիոնալ արտիստը կարողանա շարունակել պայքարը։ Ամեն դեպքում պետք է հուսալ, որ «Հայաստանի ձայնով» ոչինչ չի ավարտվում այլ սկսվում է, իսկ Գրիգոր Դավթյանին մաղթում ենք նորանոր հաջողություններ։
Իրական Հայաստան