Դուք համապատասխանու՞մ եք իրար


Գոյություն ունեն մի քանի ցուցիչներ, որոնք կարող են օգնել ձեզ գտնելու այս հարցի պատասխանը:


Դուք նստած եք կողք կողքի կամ դեմ դիմաց և... լռում եք: Բայց ոչ թե այն պատճառով, որ ասելիք չկա, այլ որովհետև բառեր պետք չեն:


Ձեր զրույցները կարող են լիովին անկեղծ լինել, և դուք կարող եք նրան այնպիսի բան ասել, որն ուրիշ ոչ մեկին չեք կարող ասել: Միևնույն ժամանակ չեք կասկածում, որ նա լիովին ճիշտ կհասկանա:


Իրարից անջատ օրն անցկացնելիս՝ դուք մտապահում եք այն ամենը, ինչը նրան հետաքրքիր կլինի կամ կուզեք նրա հետ քննարկել:


Միայն այն մտքից, որ դուք պետք է միասին անցկացնեք ձեր ողջ կյանքը, դուք լցվում եք սիրով ու քնքշանքով:


Ցանկացած առիթով ձեզ միշտ իրար հետ են հրավիրում, և ձեզնից մեկին միայնակ հրավիրելու միտքը նույնիսկ անհեթեթ է թվում:


Նրան զանգահարելուց առաջ դուք երբեք չեք մտածում՝ իսկ գուցե այս պահին հարմա՞ր չէ, գործից չե՞մ կտրի: Ձեր զանգը միշտ տեղին է: Հաճախ էլ այնպես է ստացվում, որ երբ պատրաստվում եք զանգահարել, նա ինքն է զանգահարում:


Երբ նա ձեր կողքին չէ, դուք միշտ բջջային հեռախոսը ձեր կողքն եք պահում:


Դուք ուզում եք ձեր տունն ունենալ, որտեղ նրան ջերմությամբ կշրջապատեք, նա էլ, իր հերթին, առիթը չի կորցնում, որ ուրախություն պարգևի ձեզ:


Դուք երկուսդ էլ ձեր ընկերներին ու հարազատներին ասում եք. «Հիմա մենք երկուսով ենք, մենք միասին ենք, և դուք ստիպված եք դրա հետ հաշվի նստել»: