Բավական երկար ժամանակ է արդեն, ինչ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև, անխնա սպանդի է ենթարկում ԻՐաքի եզիներին և քրդերին:


Այդ ինքնակոչ ահաբեկչական խմբավորման գործողությունները ինչպես գիտենք բոլորս, խրախուսվում են թուրքիայի կողմից, այս պարագայում «խրախուսանք» նշանակում է իսլամիստ ահաբեկիչների մասնակի զինումը և իր պետական սահմանով կազմակերպումը նրանց մուտքը Իրաք :


Իրենց «աշխարհի տիրակալներ» համարող Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը լռում են այս մասին, մի՞թե այդ հզոր տերությունների համար դժվար է լուծել ինչ որ ահաբեկչական խմբավորման հարցերը:


Եթե դժվար է, ապա 2004 թ. ԱՄՆ ի՞նչպես կարողացավ շատ կարճ ժամանակում սպանդանոցի և ավերակների վերածել իրաքը, գտնել նախագահ Սադամ Հուսեյինի ընտանիքի բոլոր անդամներին ու վերացնել:


Եթե դժվար է, ապա ի՞նչպես ամիսներ առաջ Ռուսաստանը կարողացավ մի քանի օրվա ընթացքում պառակտել և սադրանքների միջոցով ներքին պատերազմների հրահրել Ուկրաինան :


Կամ ինչու՞ դիվանագիտական բոլորը կապերը չեն խզում ևպատժամիջոցներ չեն գործադրում այդ աղետի սնող աղբյուրին՝ թուրքիային:


Ես առանձնապես շեշտը դնում եմ այս երկու տերությունների վրա, քանի որ միայն նրանք են իրենց «ամենակարող» անվանում, բայց չեմ մոռանում մյուսների մասին:


Դատելով այս ամենը, պարզ է դառնում , որ կոնկրետ եզդիներին ու քրդերին վերաբերվող հարցում, Միջազգային հանրությունը ամիսներ շարունակ ոչինչ չի անում, բացի սնամեջ հայտարարություններից ու մի քանի խղճուկ հումանիտար օգնությունից :


Եվ այս անտարբերությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գոյությունը չսկսի սպառնալ Մեծ տերություններին:


Իսլամիստները դժվար թե կարողանան այդքան հեռու գնալ, իսկ եթե փորձեն, կոտրած տաշտակի առաջ կկանգնեն, բայց այդ օրը շատ կուշանա ,ավելի հավանական է, որ երբեք էլ չի գա, իսկ այդ ընթացքում նրանք հանգիստ կիրագործեն իրենց «սրբազան գործը»:

 

 


Գևորգ Գարդմանցի Գյուլումյան