Հայաստանի հաջորդ տարվա բյուջեում աշխատանքային կենսաթոշակներ հոդվածն ավելացել է 30 մլրդ. դրամով և կազմում են 225 մլրդ. դրամ:


Հանրային ծառայություններն ավելացել են 9 %-ով և կազմում են 238 մլրդ. դրամ, հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն հոդվածն ավելացել է 22,5 %-ով և կազմում է 100,9 մլրդ. դրամ, հանգիստ, մշակույթ և կրոն հոդվածն ավելացել է 23,4 %-ով և կազմում է 25,9 մլրդ. դրամ, սոցիալական պաշտպանությունն ավելացել է 6,3 %-ով և կազմում է 385,5 մլրդ. դր, տնտեսական հարաբերությունները նվազել են 21,2 %-ով և կազմում են 85,2 մլրդ. դրամ:


Փոփոխությունները բերեցին այն բանին,որ պետական բյուջեի կառուցվածքում տնտեսության ճյուղեր հոդվածը նվազել է 2,1 տոկոսային կետով և կազմում է բյուջեի ծախսերի 9,1 %-ը: Սոցիալ-մշակութային ճյուղեր հոդվածն ավելացել է 0,4 տ. կ. և կազմում է 47,9 %, պաշտպանություն, ազգային անվտանգություն, հասարակական կարգի պահպանության, քրեակատարողական և արտակարգ իրավիճակների համակարգեր հոդվածն ավելացել է 0,4 տ. կ. և կազմում է 21,4 %, պետական պարտքի սպասարկում հոդվածն ավելացել է 0,6 տ. կ. և կազմում է 5,7 %, աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին հոդվածն ավելացել է 0,3 տ. կ. և կազմում է 3,6 %:

 

 


Գոռ Մարկոսյան