Հաջորդ տարվա բյուջեն եկամուտների մասով նախորդ տարվա համեմատ պետք է ավելանա 4.2%-ով, սակայն գնաճի տատանումների թույլատրելի միջակայքը սահմանվել է 4,0 +/- 1,5%, իսկ ՀՆԱ-ի իրական աճը սահմանված է 4,1%-ի չափով, հետևաբար հարկային բեռի անփոփոխ մնալու դեպքում բյուջեի եկամուտները պետք է աճեր 8,2%-ով:
Պետ. բյուջեի եկամուտների 95,5 %-ը պետք է կազմեն հարկային եկամուտները և պետական տուրքերը: Մուտքերը ԱԱՀ-ի գծով կանխատեսվում է 450,3 մլրդ. դրամի չափով, որը կազմում է հարկերի և տուրքերի 39,8%-ը, ԱԱՀ-ի փաստացի բազան ընդունվել է 2 715 մլրդ. դր, իսկ նվազեցումները 2 315,8 մլրդ. դրամի չափով՝ կապված գյուղատնտեսության, շինարարության և այլ ճյուղերի հետ, և ավելացումները 101,6 մլրդ. դրամ՝ կապված ակցիզային հարկի և մաքսատուրքերի հետ:
Ակցիզային հարկի գծով մուտքերը կանխատեսվում են 57,9 մլրդ. դրամի չափով: Շահութահարկի գծով մուտքերը կանխատեսվում են 129,9 մլրդ. դրամի չափով, շահութահարկով հարկվող փաստացի բազան գնահատվում է 1 158 մլրդ. դրամ: Եկամտային հարկի գծով մուտքերը կանխատեսվում են 308,7 մլրդ. դրամի չափով, հարկման ենթակա աշխատավարձը գնահատվում է 1 627,6 մլրդ. դրամ:
Ծախսերի 47,9%-ը ուղղվել է սոցիալ-մշակութային ճյուղերին, 21,4%-ը պաշտպանական, անվտանգության և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ, 9,1%-ը տնտեսության ճյուղերի ուղղությունով, իսկ 5,7%-ը ուղղվել է պետական պարտքի սպասարկմանը:
Արման Ղարիբյան