Թուրքիան ու Ադրբեջանը Վրաստանի տնտեսական ու քաղաքական էքսպանսիայի հարցերը լուծելուց հետո անցել են գաղութացման հաջորդ փուլին՝ մշակույթային գաղութացմաբ փուլին:
Մի քանի օր առաջ գրել էի, որ Թիֆլիսի կոնսերվատորիայում Թուրքիայի դեպսանատունը կազմակերպել էր համերգ, որին ներկա էին Թուրքիայի դեսպանը, դեսպանատան ամբողջ անձնակազմը, և Թուրքիայի դեսպանի կողմից հրավիրված մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների դեսպաններ:
Համերգի հաջորդ օրը երբ սկսեցի ուսումնասիրել նախորդ օրվա համերգի ծրագիրը պարզվեց, որ համերգի ընթացքում կատարել են Օսմանյան ժամանակաշրջանի թուրք կամ կիսաթուրք կոմպոզիտորների գործեր, որոնց գործերը ամբողջությամբ նվիրված էին օսմանյան տարբեր սուլթանների մեծարմանը, այսինքն կարելի է ենթադրել, որ պաշտոնական Թուրքիան արդեն լծվել է Օսմանյան մշակույթի քարոզչության ու տարածման գործին ու պատահական չէ, որ այդ քարոզչության ու տարածման աշխարհագրությունը ներառում է նաև Վրաստանը:
Հիմա էլ ադրբեջնն է պաշտոնական մակարդակով լծվել մոտակա ժամանակներում Թիֆլիսում նախատեսված ինչ որ դերվիշների պարային միջոցառման կազմակերպման գործին: Համերգը կազմակերպվում է հեյդար ալիևի անվան ֆոնդով, կենտրոնում կպցրել են ուղղակի հսկայածավալ պաստառներ, ու ալիևի ֆեյսբուքյան էջով լավ տարածում են էդ միջոցառման մասին տեղեկատվությունը:
Կարեն Թովմասյան