Inhon ընկերությունը թողարկել է մինչ այժմ ստեղծված ամենաբարակ, ամենաթեթև և միևնույն ժամանակ հզոր նոութբուքը:

 

 

Նոր սարքավորումը կոչվում է Blade 13 Carbon: Այն կշռում է ընդամենը 870 գրամ, իսկ սարքավորման լայնությունը կազմում է 10.7 մմ: Այս մասին գրում է computerra.ru­ն: Նշվում է, որ սարքավորման տեխնիկական բնութագիրները բավական ազդեցիկ են. այն ունի Intel Core i5 կամ i7 պրոցեսոր, բավական բարձր կետայնությամբ էկրան, 4 գեգաբայթ օպերատիվ հիշողություն և այլն: Նոութբուքը կարժենա ոչ շատ թանկ, որքան կարող էր լինել. այն կարժենա 1350 դոլար: Սարքավորումը վաճառքի կհանվի հունիս ամսին։ Նշենք, որ նախկինում աշխարհի ամենաբարակ և ամենաթեթև նոութբուքը շատերը համարում էին Apple MacBook Air­ը, ինչն այլևս այդպես չէ։