Սա Այն գրառումն է, որ ես գրում եմ մեծ հպարտությամբ և ուզում եմ կիսել այն Ձեր հետ: Մեր բանակի տղերքը ևս մեկ անգամ ապացուցեցին,որ լավագույնն ենք: Այս գիշեր մեր տղերքը մոտեցել են թշնամու կրակահերթի տակ գտնվող խոցված ուղղաթիռին և արել այն, ինչ չկաչողացավ անել ոչ մի միջազգային կառույց, սկսաց կարմիր խաչից: Մի քանի ազեր վարի տալով կարողացան կրակահերթի տակից դուրս բերել ուղղաթիռի զոհված անձնակազմը:


Փառք ու պատիվ մեր բանակին: Երբ պաշտոնական հրապարակվի հուղարկավորության օրը, ժամը և վայրը բոլորս մեկ մարդու պես ներկա կգտնվենք և մեր հարգանքի տուրքը կմատուցենք մեր հերոսներին:


Հ. Գ. Հուսով եմ սուտի ռազմագետները ու համացանցի ֆիդայիններր, ովքեր այս դժվար օրերին վարկաբեկում և փիլիսոփայում էին համոզվեցին, որ մեր բանակը հզոր է և նույն ջանասիրությամբ հրապարակավ ներողություն կխնդրեն:

 

 

Աշոտ Սարգսյան