ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
Հայ գեղանկարչության մեջ պատմական ժանրի հիմնադիր Վարդգես Սուրենյանցը ոչ միայն տաղանդավոր նկարիչ էր, այլեւ հրաշալի թարգմանիչ, ճարտարապետության ու արվեստի տեսաբան, ազգագրագետ, քանդակագործ, հասարակական գործիչ․․․
Մոսկվայի Լազարյան ճեմարանն ավարտելուց հետո Սուրենյանցն ուսումը շարունակել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության եւ գեղանկարչության բաժիններում, Վենետիկի Սբ Ղազար կղզում ուսումնասիրել հայ գրչարվեստը և մանրանկարչությունը: Տիրապետելով տասը լեզուների՝ պարսկերեն, վրացերեն, թուրքերեն, քրդերեն, արաբերեն, իսպաներեն, ռուսերեն, իտալերեն, անգլերեն ու ֆրանսերեն, նա խորությամբ ուսումնասիրել է տարբեր ազգերի արվեստն ու գրականությունը։
Ժամանակակիցների վկայությամբ Սուրենյանցը պարսկերեն Հաֆեզ ու Խայամ էր արտասանում, անգլերենից Վիլյամ Շեքսպիր ու Օսկար Ուայլդ թարգմանում, իտալերենով զեկուցումներ կարդում եւ գրում գերմաներեն գրքերի առաջաբաններ․․․
Դժվար է կերպարվեստում գտնել մի ոլորտ, ուր նկարիչը մուտք գործած չլինի․․․ Յալթայի հայոց եկեղեցու որմնանկարների հեղինակը նույնպես Սուրենյանցն է։