Այսօր կենցաղային տեխնիկայի խանութում մի հետաքրքիր միջադեպի ականատես եղա: Ուրեմն ծնողները աղջկա հետ, տեղեկանքները ձեռքին եկել են ապառիկով հեռախոս վերցնելու: Հոր հագը գունաթափված հին դերմանտինից բաճկոն է,մայրն էլ ՝ 80 ական թվականներին արտադրված վերարկուով ու ծռված կոշիկներով:Իսկ աղջիկը... իրենց լեզվով ասած լրիվ բռենդըվիի մեջ, ոնց որ բալ մասկառադ գնալուց:

Տեղեկանքը տալուց հետո խանութը հաստատեց ապառիկը, հիմա մայրը խեղճացած, թախանձագին դեմքով նայում է աղջկան, համոզում, որ գոնե մի քիչ էժան,ընդամենը 290 000 դրամանոց Samsung galaxy վերցնի,որ մի քիչ թեթև փակեն 2 տարվա վարկը:Սակայն աղջիկն անդրդվելի էր,միայն 420 000 դրամանոց iPhone ու վերջ,ու խեղճացած ծնողների երեսին շպրտեց կախարդական բառերը.«Բա էլ ու՞մ համար եք աշխատում»: Ծնողները վերցրին iPhone -ը, շնորհավորելով տվեցին աղջկան,իսկ իրենք վերցրին ապառիկի պարտավորագիրն ու էսկալատրով լուռ իջան նրա հետևից. նա հեռախոսով առաջ էր ընկել, որ հանկարծ ռամիկ ծնողները կողքով քայլելուց, իր փայլուն տեսքի վրա ստվեր չգցեին:


Հ.Գ 2000 թվականին ճանաչում էի այդպիսի ծնողների, ոչ մի բան չէին խնայում, որ աղջիկն իրեն բարձրաշխարհիկ զգա. Վերջում աղջիկը ռիստառաններում, Երևանում հազվադեպ հանդիպող բուծիկներում ցխելով իր ուսման վարձը՝ 600$,ծնողներից թաքուն սկսեց զբաղվել մարմնավաճառությամբ,որ դուրս չմնա, «խայտառակ» չլինի բարեկամների առաջ:

 

 

Հարություն Մնացականյան