Ամեն ամառ՝ սկսած 2009 թվականից, երկվորյակ քույերին այցելում է ճապոնացի լուսանկարիչ Արիկո Ինաոկան: Քույրերն Իսլանդիայից են և լուսանկարչի հետ ծանոթացել են 2006 թվականին: Այդ ժամանակ 6-ամյա քույրերը եկել էին ֆոտոքասթինգի:
Լուսանկարիչն անմահացնում է նրանց դեռահասության շրջանը և հույս ունի նրանց հետ աշխատել մինչև աղջիկների 16 տարեկանը:
«Ես հաճախ եմ լսում, որ երկվորյակների միջև հեռակառավարման կապ գոյություն ունի: Էռնայի և Գրեֆնիի պարագայում հենց այդպես է: Նրանք միշտ միասին են, համարյա երբեք չեն վիճում միմյանց հետ: Նրանց հետ ժամանակ անցկացնելով՝ ես աղջիկների շփման մեջ կոմֆորտ եմ զգում: Միևնույն ժամանակ դա ինձ համար տարօրինակ է, որովհետև ես երբեք երկու անձի միջև նման հզոր կապվածություն չեմ տեսել: Քույրերն ասել են, որ նույնիսկ միանման երազներ են տեսնում». պատմում է լուսանկարիչը: