Քիչ առաջ հայկական լրատվական կայքերից մեկում կարդում էի ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի «հայտնագործություններն» այն մասին, թե իբր Անդրեյ Կասպրչիկը եղել է խոցված ՄԻ24 - ուղղաթիռի ընկնելու վայրում և այնտեղից հաստատ դուրս է բերել զոհված օդաչուների մարմինները: Մեկ այլ տեղում Ջաֆարովը նշում է, որ մոտ օրերս Հայերը պատրաստվում են նոր սարդանք իրականացնել ադրբեջանի դեմ և այդ իսկ պատճառով ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է կազմ ու պատրաստ լինի:

Դատելով այս «հանճարի» «հանճարեղ» հայտարարությունները, բոլորի համար պարզ է դառնում այն փաստը, որ ադրբեջանն այնքան խորն է թաղվել ստի ու կեղծիքի մեջ, որ անգամ ռազմական փորձագետն է խճճվում սեփական իշխանությունների ստի սարդոստայնի մեջ:

 

 

 

Եվ ահա՛, այս նորմալ կյանքի հանդեպ չափից դուրս ապակողմնորոշված պետությունը, փորձում է իրեն դրսևորել որպես տարածաշրջանային և համաշխարհային առաջատար պետություններից մեկը:

Ադրբեջանը վերջնականպես պետք է հասկանա և ընդունի Հայաստանի հետ իր իսկ կողմից առաջ քաշված «մրցավազքում» իր պարտված լինելը և զենքերը վայր դնի:

Մի պետություն, որտեղ խաբված են նույնիսկ ռազմական գործի հետ առնչություն ունեցող անձինք, այդ պետությունը երբեք չի կարողանա իր տեղը գտնել համաշխարհային մակարդակի վրա և երբեք չի կարող լինել լիարժեք պետություն:

 

 

Գևորգ Գարդմանցի Գյուլումյան