Առերես նայենք իրականությանը. մենք ապրում ենք ավերջ զարգացող հասարակությունում։ Երբեմն այնքան ենք շտապում, որ քունը երկրորդ պլանում ենք թողնում
Ինչևիցե, սա սխալ մոտեցում է։ Քունը հսկայական ազդեցություն ունի օրվա ընթացքում մեր ինքնազգացողության վրա, իսկ սնուցումը ՝ քնի վրա, որն էլ իր հերթին ուղղակիորեն կապված է սերոտոնինի հետ՝ հորմոն, ինչը վիտամնիններ B6-ի, B12-ի և ֆոլաթթվի հետ համատեղ նպաստում է առողջ քնին։ Փորձենք օգտագործել սնունդ, որը կհանգստացնի ֆիզիկապես, կավելացնի սերոտոնինի քանակը և կնպաստի խորը քնին։
Ահա սննդատեսակներ, որոնք ճանապարհ կհարթեն դեպի առողջ քուն։
1. Բարդ ածխաջրածիններ
Փորձե՛ք ուտել հացահատիկային հացեր, շիլաներ, մակարոնեղեն, կռեկերներ և շագանակագույն բրինձ։ Խուսափե՛ք պարզ ածխաջրածիններից՝ ներառյալ հացը, մակարոնեղենը և քաղցրեղենը, ինչպես օրինակ՝ խմորեղենը, հրուշակեղենը և քացրավենիքը։ Դրանք հակված են նվազեցնելու սերոտոնինի քանակը և խոչընդոտելու քունը։
2. Անճարպ սպիտակուցներ
Անճարպ սպիտակուցներ են պարունակում անյուղ պանիրը, հավը, հնդկահավը և ձկան միսը։ Այս կերակուրները հագեցած են տրիպտոֆանով, որն իր հերթին բարձրացնում է սերոտոնինի քանակը։ Փոխարենը, խուսափե՛ք յուղոտ պանրից, հավի թևիկներից կամ տապակած ձկնեղենից։ Դրանք դժվար են մարսվում և օրգանիզմը պահում են արթուն վիճակում։
3. Սրտի համար առողջարար ճարպեր
Չհագեցած ճարպերը ո՛չ միայն կբարելավեն ձեր սրտի աշխատանքը, այլև կբարձրացնեն սերոտոնինի քանակը։ Չհագեցած ճարպերով հարուստ են գետնանուշի կարագը (ընթերցե՛ք ապրանքապիտակը, որպեսզի համոզվեք, որ միակ բաղադրիչը գետնանուշն է), ընկուզեղենը՝ ընկույզ, նուշ և պիստակ։ Խուսափե՛ք կերակուրներից, որոնք պարունակում են հագեցած և տրանս ճարպեր՝ կարտոֆիլից ֆրի, չիպսեր և այլ ճարպոտ սնունդ։ Վերոնշյալները նվազեցնում են սերոտինինի քանակը։
4. Ըմպելիքներ
Որոշ ըմպելիքներ նպաստում են քնի խանգարմանը։ Քնից առաջ հանգստացնող ըմպելիք է տաք կաթը կամ երիցուկից, անանուխից և այլ դեղաբույսերից պատրաստված թեյը։ Ինչ վերաբերում է կոֆեինով ըմպելիքներին, նրանք, ովքեր քնի հետ կապված խնդիրներ ունեն, խորհուրդ է տրվում կոֆեինի վերջին բաժինն ըմպել մինչև ցերեկվա ժամը երկուսը:
5. Թարմ դեղաբույսեր
Թարմ դեղաբույսերը կարող են հանգստացնող ազդեցություն ունենալ։ Օրինակ՝ եղեպսակը և ռեհանը ներառում են քիմիկատներ, որոնք նվազեցնում են լարվածությունը և խթանում քունը։ Փորձե՛ք ինքներդ եղեպսակից և ռեհանից տնային պայմաններում պատրաստել խավարտ։ Այն հեշտ է պատրաստել, ավելին, դրանք ավելի քիչ շաքար են պարունակում, քան պատրաստի, խանութից գնված խյուսերը։ Խուսափե՛ք ուշ ժամերին կարմիր կամ սև պղպեղ օգտագործելուց, քանի որ դրանք տոնուսը բարձրացնող ազդեցություն ունեն։
Քունը խթանող նախուտեստներ
ադամաթուզ՝ ցածր ճարպայնությամբ յոգուրտով,
ցածր ճարպայնությամբ կաթնաշոռ մի քանի 100%-անոց հացահատիկային, բարակ չիփսերով,
100%-անոց հացահատիկային կռեկերներին քսե՛ք գետնանուշի կարագ,
վայելե՛ք խնձորը մոցառելլա պանրով:
Վրեժ Հովսեփյան