Գիտնականները համարում են, որ սրտանոթային հիվանդությունների առաջատար դառնալու պատճառը ո'չ միայն սթրեսներն են, այլև սնվելու ոճի փոփոխությունը։ Հատկապես սննդակարգում «ծպտված» ճարպեր պարունակող մթերքի մեծ քանակության գերակշռումը։


Ի դեպ, թանկ սնվելը չի նշանակում' օգտակար։ Մյունխենի համալսարանի սրտաբանության ամբիոնի հետազոտողները նշել են սրտի և անոթների համար իսկապես վտանգավոր հինգ մթերքը.


Մոդիֆիկացված ճարպեր և իրենց բաղադրության մեջ մարգարին պարունակող բոլոր ուտելիքները, կաթնահունց թխվածքաբլիթները, սերուցքով տորթերը, ապխտած և կիսաապխտած երշիկները, ձկնկիթը՝ կարմիր և սև, շամպայնը և փրփրուն գինիները, գարեջուրը. օրական 0,5 լիտրից ավելի՝ տղամարդկանց և 0,33՝ կանանց համար։

 

 


Վրեժ Հովսեփյան