Ադրբեջանի նախագահ Ալիևը «Կրոնական հանդուրժողականության ամրապնդում» թեմայով միջազգային խորհրդաժողովի ժամանակ խեսել է հանդուրժողականության, հերոսության, անվտանգության և այլ արժեքավոր բաներց։ Նա նույնիսկ նշել է, որ Բաքվում հայկական եկեղեցին վերակառուցվել է, իսկ ահա Աղդամում և այլ «օկուպացված» տարածքներում հայերը քանդել են «ադրբեջանական» մզկիթները: Այդ ո՞ր օրվանից բռնակալը դարձավ հանդուրժող և անվտանգության ջատագով, երբ ամեն օր, սեփական վստահության ու ինքնության կայացման համար սպառնում է ոչնչացնել հայերին: Էդ երևի ադրբեջանական ասկյարը չէր, հա՞, որ բարբարոսաբար ոչնչացնում էր իրենց հորինված ազգից մի քանի դար առաջ քանդակված հայկական խաչքարերը Նախիջևանում:
Հեյդարօղլին խոսում է ինչ-որ երևակայական «շահիդի» նույնքան երևակայական հերոսության մասին, ով, իբր, մի քանի տասնյակ հայ զինվոր է կոտորել: Երևի այդ առասպելական կերպարի երակներում իր հայրերի արյունն է հոսել, ովքեր արցախյան պատերազմի ժամանակ հերոսական եռանդով թռչում էին ռազմի դաշտից՝ վերածվելով իսկական «շահիդների» Հավանաբար, «շահիդ» կոչումը Ալիևը շնորհել է իր «քաջ» զինվորների ձեռքով Ջուղայի խաչքարերի նկատմամբ դրսևորած բացառիկ հերոսական պայքարի արդյունքում, ովքեր քլունգերով իսկական ճակատամարտ տվեցին քարերի հետ: Իսկ առավել զվարճալի է, որ Իլհամը խոսում է իր ժողովրդի հազարամյակների մասին՝ հայերին անվանելով նորեկներ:
Այդ ե՞րբ թյուրք-օղուզները դարձան հազարամյակների պատմության կրողներ, այն էլ Կովկասում, թե՞ փոքիրկ իշխանը մոռացել է՝ ինչ է Ալթայը կամ Ույգուրիան: Ամբողջ պատմության ընթացքում վրաններում ու ջորիների վրա անցկացրած ցեղի առաջնորդն այսօր խոսում է մշակույթի ու պատմության մասին: Դե ին ասես այն մարդուն, ում համար «շահիդիը» քնած մարդուն կացնահարելն է և մահացածների դին նենգաբար վերցնել չթողնելու մոլուցքը...
Արգիշտի Արամյան