Այսօր աշխատանքային այցով Շենգավիթ վարչական շրջանում էի,որտեղ մեր համաքաղաքացիների հետ մասնակցեցի մի քանի բարեկարգված բակերի բացմանը։
Նախ շահագործման հանձնեցինք Գորգագործների փողոցի 21 և 26, Գ. Նժդեհի փողոցի 27/1, 27/2, ինչպես նաև Մանթաշյան 28 ա շենքերի բարեկարգված բակերը,որից հետո ներկա գտնվեցի Բագրատունյաց փողոցի 11 և 11 ա, Արտաշիսյան փողոցի 44/3, 44/4, 44/4 ա, 44/5, ինչպես նաև Եղ. Թադևոսյան նրբանցքի 2 և 4 շենքերի միացյալ բակերի հանդիսավոր բացմանը։

 

 


Այս տարի մեր համաքաղաքացիների տնօրինությանն ենք հանձնել ավելի քան 600 բարեկարգված բակ: Ուզում եմ նշել, որ 2014թ. մեր ծրագրերով մայրաքաղաքում նախատեսված աշխատանքները մոտենում են ավարտին և վստահաբար կարող ենք ասել, որ բոլոր այն խնդիրներն ու ծրագրերը, որոնք դրել էինք մեր առջև, հաջողությամբ ավարտին ենք հասցրել:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն համաքաղաքացիներին, ովքեր հավատում են մեր կողմից իրականացվող աշխատանքներին:

 

 

 


Տարոն Մարգարյան