Դիետոլոգները կազմել են մարդու օրգանիզմի համար ամենավնասակար մթերքները, որոնք բերում են ճարպակալման, ստամոքսաաղիքային համակարգի հիվանդությունների և կրճատում են մարդու կյանքի տևողությունը:


Ծամվող կոնֆետներ, պաստիլա, «չուպա-չուպսեր», մեծ քանակությամբ շաքարավազ, որոնք քիմիական հավելվածներ և փոխարինող նյութեր են պարունակում:


Չիպսը շատ վնասակար է օրգանիզմի համար: Դա ոչ այլ ինչ է, քան ածխաջրերի ու ճարպերի խառնուրդ: Ոչ մի լավ բանի չի բերում նաև կարտոֆիլի ֆրի ուտելը:


Քաղցր գազավորված ըմպելիքը՝շաքարի, քիմիական և գազային խառնուրդով, նպաստում է վնասակար նյութերի տարածմանն օրգանիզմում: Գազավորված քաղցր ըմպելիքները վնասակար են նաև շաքարավազի բարձր պարունակությամբ:


Շոկոլադե բատոններ: Դա կալորիաների հսկայական քանակ է, որի բաղադրության մեջ մտնում են հավելանյութեր, գենետիկ մթերքներ, ներկող նյութեր:


Նրբերշիկ և երշիկ: Մսային համեղ ուտեստները շարունակում են մնալ ամենավնասակար մթերքները:

Դրանք պարունակում են թաքնված ճարպեր, այդ ամենին միանում են համի և հոտի փոխարինող նյութեր:


Յուղոտ միսը նպաստում է անոթների պատերին խոլեսթերինի կուտակմանը, ինչն արագացնում է օրգանիզմի ծերացումը և բերում է սրտանոթային համակարգի հիվանդությունների:


Մայոնեզը շատ մեծ կալորիականությամբ մթերք է, որը նաև մեծ քանակությամբ ածխաջրեր ու ճարպեր, ինչպես նաև ներկող, քաղցրացնող նյութեր է պարունակում,:


Արագ պատրաստման լափշան ամբողջությամբ քիմիական բաղադրությւոն է, որը մեծ վնաս է հասցնում օրգանիզմին:


Աղն իջեցնում է ճնշումը, խախտում է թթվաաղային հավասարակշռությունն օրգանիզմում, նպաստում է թունավոր նյութերի կուտակմանը:


Ալկոհոլը ամենաքիչ չափով է նպաստում վիտամինների մարսմանը: Բացի դրանից՝ այն շատ կալորիական է:

 

 

Վրեժ Հովսեփյան