Թուրքիան ավելացնում է անվտանգության ու պաշտպանության ոլորտի ծախսերը: Թուրքիայի 2015 թ. պետական բյուջեով նախատեսված է անվտանգության ու պաշտպանության ոլորտին հատկացնել ավելի քան 52 մլրդ ԹԼ, ինչը կազմում է մոտ 23 մլրդ ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ այդ հատկացումներն աճել են 2 մլրդ ԹԼ-ով: Զուտ պաշտպանության համար նախատեսված ծախսերը, այսինքն' պաշտպանության նախարարությանը հատկացվելու է մոտ 10 մլրդ դոլար: Երկրի անվտանգության մարմիններին, այդ թվում' ՆԳՆ-ին, Անվտանգության գլխավոր տնօրինությանը, Ժանդարմերիային ու Ազգային հետախուզական կազմակերպությանը տրամադրվելու է ավելի քան 29 մլրդ ԹԼ, ինչը կազմում է մոտ 13 մլրդ դոլար: Նախորդ տարիների համեմատ անընդհատ աճ են գրանցել հատկապես Անվտանգության գլխավոր տնօրինության բյուջետային հատկացումները: Փաստորեն, պաշտպանության ու անվտանգության ոլորտի ծախսերը կազմում են 2015 թ. պետական բյուջեի շուրջ 11 տոկոսը:
Լևոն Հովսեփյան