Առանձնատունը, որտեղ անցել են «Կնքահայրը» հայտնի ֆիլմի նկարահանումները, աճուրդի է հանվել 2.9 միլիոն դոլարով: 1930-ականների առանձնատունը՝ 580 քառ մետր տարածքով, գտնվում է Նյու- Յորքում՝ Սթեյթեն Այլենդ կղզու վրա: Այն ունի 8 ննջարան, լողավազան, մարզասրահ, խաղասրահ, մեծ բար և ավտոտնակ՝ նախատեսված 4 մեքենայի համար:
-
Այստեղ նկարահանվել են ֆիլմի շատ դրվագներ, այդ թվում նաև՝ դոն Կառլեոնեի սպանության և նրա դստեր ամուսնության տեսարանները:
-