Այս տարվա հունիսին պաղեստինցիները երեք դպրոցական հրեաների էին առեւանգել: Լուրն իմանալոն պես, Իսրայելի բանակը մի ժամ հետո մարտական պատրաստվածության բերվեց, երկրի վարչապետ Նաթանյահուն մեկ առ մեկ զանգեց առեւանգվածների ծնողներին, երդվեց, որ ամեն ինչ կանի նրանց երեխաներին վերադարձնելու համար:


Այդ երեք հոգու համար Իսրայելի բանակը մտավ Պաղեստինի տարածքը, ուղղակի տակն ու վրա արեց գրեթե բոլոր բնակավայրերը, ձերբակալեց մի երկու հարյուր հոգու, այդ թվում՝ Պաղեստինի խորհրդարանի ղեկավար Աբդել Ազիզին: Առեւանգման մեջ կասկածվողների ընտանիքներին տեղյակ պահեցին, որ նրանց տները հիմնահատակ ավիրվելու են: Ու ավիրեցին: Ու ոչ միայն նրանց տները:


Ընդամենը երեք հոգու համար: Բայց Իսրայելը այդպես թանկ է գնահատում իր քաղաքացիներին:

 

 

Մհեր Ղալեչյան