Ուզում եմ հիշեցնել, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք անդամներից մեկն է: Մյուս երկու անդամները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հստակ հայտարարել են, թե որպես ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման միջնորդ հանդիսացող երկրներ անկարելի է որ զենք վաճառեն կոնֆլիկտի կողմերից որևէ մեկին: Միակ խախտողն իր մանդատի Ռուսաստանն է, որի վաճառած զենքով էլ պարբերաբար գնդակոծվում են ՀՀ և ԼՂՀ սահմանները, միևնույն ժամանակ խոցվում է հայկական ուղղաթիռը:

 

 

Հիմա ո՞վ է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար և ինչ կարող է անել Հայաստանի և Ղարաբաղի հանրությունը: Միայն չգրեք հացադուլ անել, ես էդ ծայրահեղ միջոցի կիրառումը միշտ համարել եմ խիստ վտանգավոր, նախ նրանց համար, ովքեր դա անում են, հետո էլ հանրության վրա հոգեբանական գրոհի տեսանկյունից: Շատ հուսահատ ու անելանելի վիճակի արդյունք է, նույնն ասել եմ նաև Րաֆֆու ու Անդրիասի հացադուլային գործընթացների ժամանակ, նոր տեսակետ չեմ հայտնում, այնպես որ Դավիթ ջան, ընկերս, վեր կաց:

 

 

Զառա Հովհաննիսյան