Ճամփի եզրին մի չորացած ծառի բուն էր կանգնած: Մթության մեջ ճամփով մի գող անցավ, վախեցավ. ծառի բունը նրան ոստիկան թվաց:
Հետո մի սիրահարված տղա անցավ, սիրտը թրթռաց. կարծեց' սիրած աղջիկն է կանգնած: Հեքիաթների սյուժեներից սարսափած երեխան ծառը ուրվականի տեղ դրեց ու լաց եղավ: Բայց բոլոր դեպքերում էլ ծառը նույն ծառն էր: Աշխարհը մեզ թվում է այնպիսին, ինչպիսին մենք ինքներս ենք:
Վահե Ղազարյան