Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ծաղկաշատ (նախկինում՝ Ղշլաղ) գյուղում է ծնվել հայ ազգային-ազատագրական պայքարի ակնառու գործիչ Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան)։
1912-ին կառուցված նրա հայրական տունը՝ 2004-ին վերածվել է ազգագրական հուշահամալիր-թանգարանի։ Ստեփանակերտից Գանձասար գնալիս անպայման մտեք հերոսի տուն, ուր սիրով սպասում են նոր այցելուների եւ քեզ՝ սիրելի ընթերցող։