Ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, նռան հյութը կարող է օգնել հաղթահարել աշխատանքային սթրեսը: Փորձարկման ընթացքում գիտնականները պարզել են, որ նռան հյութը թույլ է տալիս նվազեցնել սրտխփոցների արագությունը և լավացնել տրամադրությունը:
Գիտնականները հետևում էին մի խումբ կամավորների, ովքեր երկու շաբաթվա ընթացքում ամեն օր խմում էին 500 մգ նռան հյութ: Ուսումնասիրության սկզբում և վերջում գիտնականները գրանցել էին կամավորների զարկերակի հաճախականությունը, ինչպես նաև վերջիններիս հուզական վիճակը պարզելու համար տվել էին լրացնելու մի հարցաթերթիկ:

 


Արդյունքում պարզվեց, որ կամավորների մեծ մասը, նշանակված ժամկետի ավարտին, հայտնում էին տրամադրության լավացման մասին: Աճում էր ակտիվությունը, աշխատանքի հանդեպ հետաքրքրությունը և դանդաղում էր զարկերակի աշխատանքը:
Ուսումնասիրության ղեկավար Էմադ Ալ-Ջուայլին Էդինբուրդի Մարգարեթ թագուհու համալսարանից ասում է. «Ավելի ու ավելի են շատանում նռան հյութի դրական հատկանիշների մասին վկայող փաստերը: Դա հետագա ուսումնասիրությունների անցկացման առիթ է տալիս»: Պետք է նշել, որ անցյալ տարի գիտնականների նույն խումբն ասում էր, որ նռան հյութը թույլ է տալիս նվազեցնել ճարպակալումը:

 


Այն կամավորները, ովքեր մեկ ամսվա ընթացքում ամեն օր խմել էին մեկ լիտր նռան հյութ, ավելի քիչ էին ձեռք բերում ճարպային բջիջներ որովայնի շրջանում: Նաև մասնագետները նռան հյութին վերագրում էին հակաքաղցկեղային հականիշներ, ինչպես նաև սրտային հիվանդությունների և ծերացման գործընթացի դեմ պայքարելու ունակություններ: Գաղտնիքը կայանում է վերջինիս մեջ առկա հակաօքսիդանտների մեջ:

 

 


Վրեժ Հովսեփյան