Այսօր ՀՀ կառավարությունում հրավիրված արտահերթ նիստին քննարկվելու է «Սահմամանամերձ համայնքներում սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը:
Նախագծում ասվում է, որ սահմանամերձ համայնքների՝ Ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետեւանքով օթեւանից զրկված բնակիչներին Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում ապահովում է համարժեք օթեւանով՝ նույն համայնքի տարածքում:
Նշենք, որ այս օրենքով առաջարկվող մեխանիզմները կկարգավորեն մի շարք կարևոր խնդիրներ, որոնք պարբերաբար առաջանում են Ադրբեջանի կողմից արձակվող կրակի հետևանքով:
Տիգրան Խաչիկյան