Վերջերս կառավարությունում ակտիվ քննարկվում էր «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծիծը:
Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը արտահերթ նիտս էր հրավիրել և հավանություն է տվել օրենքի նախագծին: Այն կարգավորում է ՀՀ կառավարության հաստատած ցանկը, որը ներառում է 31սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը:
Օրենքի նախագծով սահմանվում է, որ սահմանամերձ սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված և սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող անձանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցվում են ՀՀ պետբյուջեի միջոցներից և փոխհատուցման կարգն ու ենթակա ծավալները յուրաքանչյուր տարվա համար սահմանում է կառավարությունը:
Մյուս հոդվածը ենթադրում է մասնակի փոխհատուցում սահմանամերձ համայնքի բնակիչներին սահմանամերձ տարածքում ունեցած հողերի հողի հարկի և անշարժ գույքի գույքահարկի ծախսը:
Վարչապետը նշել է նաև, որ ջեռուցման այլընտրանք ունենալու նպատակով՝ համարժեք գումար կստանան այն բնակիչները, ովքեր գազից չեն օգտվում:
Խաչատրյան Ժոռա