Երբ ես սիրեցի ինքս ինձ, հասկացա, որ տառապանքն ու տխրությունն ընդամենը ազդանշան են առ այն, որ ես ապրում եմ իմ սեփական ճշմարտության դեմ: Այսօր ես գիտեմ, որ երջանիկ լինել նշանակում է լինել այնպիսին, ինչպիսին կաս:
Երբ ես սիրեցի ինքս ինձ, հասկացա, որ մարդուն կարելի է նեղացնել անգամ եթե պարտադրում ես նրան իր իսկ ցանկությունների իրագործումը: Ամեն ինչ պետք է անել ճիշտ ժամանակին, երբ պահն արդեն հասունացել է: Այսօր ես դա անվանում եմ ինքնահարգանք:
Երբ ես սիրեցի ինքս ինձ, դադարեցի այլ կյանք ցանկանալ և հասկացա, որ իմ կյանքն ինձ բազմաթիվ հնարավորություններ է տալիս: Այսօր ես անվանում եմ դա հասունություն:
Երբ ես սիրեցի ինքս ինձ, հասկացա, որ ամեն դեպքում ես ճիշտ վայրում եմ, ճիշտ ժամին, և ամեն ինչ կատարվում է բացարձակ ճիշտ պահի: Ես միշտ կարող եմ հանգիստ լինել, հիմա ես դա անվանում են ինքնավստահություն:
Երբ ես սիրեցի ինքս ինձ, դադարեցի գողանալ սեփական ժամանակս' երազելով ապագա մեծ ծրագրերի մասին: Այսօր ես անում եմ միայն այն, ինչ ուրախացնում և երջանկություն է պարգևում ինձ: Այսօր ես դա անվանում եմ պարզություն:
Երբ ես սիրեցի ինքս ինձ, ձերբազատվեցի այն ամենից, ինչը վնասում էր իմ առողջությանը:
Երբ ես սիրեցի ինքս ինձ, դադարեցի միշտ ճիշտ լինել, և հենց այդ ժամանակ սկսեցի ավելի քիչ սխալվել: Այսօր ես հասկացա, որ դա համեստությունն է:
Երբ ես սիրեցի ինքս ինձ, դադարեցի ապրել անցյալով և մտահոգվել ապագայի մասին: Այսօր ես ապրում եմ միայն ներկայով և անվանում եմ դա բավարարվածություն:
Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես կապակցեցի ուղեղս սրտիս հետ և հասկացա, որ դա ամենաթանկ միությունն է: Այսօր ես անվանում եմ դա սրտի իմաստնություն:
Պետք չէ վախենալ դժվարություններից, մարդկանց և ինքդ քո հետ հակասություններից ու բախումներից, դա կյանքն է:
Նորա Մկրտչյան